Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մյունխենում մեկնարկեց հերթական միջազգային ստուգատեսը

Սպորտ
hr1

Հունվարի 29-ին Քուվեյթում ավարտին մոտեցող միջազգային մրցաշարին զուգահեռ Մյունխենում մեկնարկեց հերթական միջազգային ստուգատեսը (IWK Hochbrueck 2015 Munich), որին Հայաստանից մասնակցում են երկրորդական հավաքականի մարզիկներ Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոյանը, Լիա Սահակյանը և հիմնական հավաքականից Սուսաննա Հովհաննիսյանը, Էլմիրա Կարապետյանը, Քրիստիան ու Իրինա Լաուերները՝ ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Այսօր՝ հունվարի 29-ին, 12-ամյա Հայկն ու Վրեժը մասնակցել են օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց երիտասարդ տղաների պայքարին և 66 մրցակցից Հայկ Բաբայանը 602,4 միավորով գրավել է 55-րդ տեղը, իսկ Վրեժ Թորոսյանը 596,0 միավորով 58-րդ տեղը: Այս մրցաշարը նրանց առաջին արտագնա մրցաշարն է: Նույն վարժության մեծահասակների պայքարում 80 տղամարդկանցից Քրիստիան Լաուերը խոցել է 616,4 միավոր և գրավել 62-րդ տեղը: Օդամղիչ հրացան, 10մ, 40 կրակոց երիտասարդ աղջիկների պայքարում 80 մրցակցից Սուսաննա Հովհաննիսյանը 40 կրակոցով խոցել է 410,0 միավոր և գրավել 38-րդ տեղը, իսկ 14-ամյա Լիա Սահակյանը 399,9 միավորով՝ 75-րդ տեղը: Օդամղիչ ատրճանակ, 10մ, 40 կրակոց մեծահասակների պայքարում Էլմիրա Կարապետյանը խոցել է 378 միավոր և 56 մրցակցից գրավել 15-րդ տեղը: Իրինա Լաուերը (Աղաջանյան) մայրանալուց մոտ մեկ տարի անց վերադառնում է մեծ սպորտ: Նա կկրակի վաղը: Մրցաշարը 2 մեկնարկով է, մարզիկները կկրկնեն վարժությունները։ Մյունխենյան միջազգային մրցաշարը ուժեղագույններից է, որին մասնակցում է Աշխարհի շուրջ 700 հրաձիգ :