Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիամ Միքայելյանը Քուվեյթում նվաճեց բրոնզե մեդալ

Սպորտ
kuveyt

Հունվարի 24-30-ն ընթանում է Քուվեյթի հրաձգության 4-րդ միջազգային Գրան պրին, որին Հայաստանից մասնակցում են Մարիամ Միքայելյանը, Զավեն Իգիթյանն ու Նորայր Առաքելյանը: Թիմը ներկայացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը: Այսօր` հունվարի 29-ին Զավեն Իգիթյանն ու Նորայր Առաքելյանը մասնակցել են օդամղիչ ատրճանակ 10 մ, 60 կրակոց վարժությանը: Երկուսն էլ խոցել են 566 միավոր. Զավեն Իգիթյանը 16 երիտասարդ տղաների պայքարում գրավել է 4-րդ տեղը, իսկ Նորայր Առաքելյանը 45 մեծահասակների պայքարում ՝ 19-րդ տեղը: Զավենը ռեալ շանսեր ուներ բրոնզե մեդալ նվաճելու: Հիշեցնենք, որ մինչ այդ Մարիամ Միքայելյանը մասնակցել էր 10մ, 40 կրակոց երիտասարդ աղջիկների մրցույթին և գրավել 3-րդ տեղը, նա 2 տասնորդականով զիջել էր 2-րդ տեղը գրաված Բոսնիա և Հերցոգովինայի ներկայացուցիչ Տատյանա Դեկանովիչին, ով խոցել էր 408,9 միավոր: 1-ին տեղը գրավել էր 411,5 միավոր խոցած ուզբեկ մարզուհի Մարգարիտա Օռլովան: Բրոնզե մեդալ նվաճած Հայաստանի հրաձգության հավաքականը հայրենիք կվերադառնա հունվարի 31-ին, ժամը 02:00-ին: ՀՀՖ մամուլի քարտուղար Լաուրա Ավետիսյան