Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում մերկասառույց է

Հասարակություն
roads21

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:                                                                                   Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների  եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: