Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կապիտալի խոշորացումը չի նվազեցնի ճգնաժամի ռիսկերը (տեսանյութ)

Հայաստանի Կենտրոնական բանկի՝ 2014 թվականի տարեվերջյան որոշումը 6 անգամ բարձրացնել առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը չի նվազեցնելու երկրի ֆինանսական համակարգի հնարավոր ճգնաժամի ռիսկը: Բանկերի խոշորացումը ճգնաժամերի դեպքում մեծ ռիսկեր է առաջացնելու ֆինանսական համակարգի համար: Այսպիսի կարծիք հայտնեցին «Մեդիա կենտրոնում» հունվարի 29-ին կայացած «Դոլարի փոխարժեքը և ֆինանսական համակարգի կայունությունը» թեմայով քննարկման ժամանակ տնտեսագետներ Աշոտ Խուրշուդյանը և Թաթուլ Մանասերյանը: