Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Անպայման մտածում եք` ոնց ռուսներին չկպնեք» (տեսանյութ)

Կոմունալ վճարումների ոլորտում, մանավանդ ՀԷՑ-ի պարագայում տոտալ գողություն ու բարձիթողի վիճակ է: Համոզված է ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Իրավիճակը շտկելու համար նա ԱԺ Տնտեսական հանձնաժողովին առաջարկեց փոփոխություններ կատարել «ՀԾԿՀ մասին» օրենքում: Փոփոխություններից մեկով նա առաջարկում էր վճարումների մասին ծանուցագրերը սպառողներին ուղարկել փոստով կամ էլեկտրոնային հասցեով. «Լուրջ կասկածներ կան, որ, այսպես կոչված, ձախ էլեկտրաէներգիա էին վաճառում, դա վերցնում են նրանից, ով մուծում է»: Հանձնաժողովի անդամները խնդրեցին նրան` կոնկրետ անուն-ազգանուններ ասել. «Անուն-ազգանուն ասե՞մ, իա, ինչի պիտի ասեմ: Հարկ չեմ համարում ձեզ անուն-ազգանուն ասելու։ Ստեղ մարդ կա՞, որ տենց թուղթ է ստացել, բացի ինձնից»: Վարդան Այվազյանի հարցնում է՝ «Դուք ստացե՞լ եք»: Բագրատյան. «Այո, բայց մի քանի անգամ, բայց ինչ է վրես նստել` մի քանի զանգ, մի քանի թուղթ, որովհետեւ ասում են` օրենք չկա»: