Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Human Rights Watch»-ը ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը բացասական է գնահատել. Առավոտ

Քաղաքականություն
index1

Հայաստանում մարդու իրավունքների 2014թ. վիճակը «Human Rights Watch» իրավապաշտպանական կազմակերպության ամենամյա զեկույցում բացասական է գնահատված: Մասնավորապես ասվում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են խոչընդոտել խաղաղ ցույցերի անցկացմանը, կալանավորների նկատմամբ խոշտանգումները և բացասական վերաբերմունքը շարունակում է խնդիր մնալ, դատաքննություններն անարդյունավետ են իրականացվում, նույնիսկ, երբ բաց են, շարունակվում են լրագրողների նկատմամբ ճնշումներն ու բռնությունները: Զեկույցում նշված է, որ թեև Հայաստանում այլընտրանքային զինվորական ծառայություն ստեղծելը գովասանքի է արժանացել, սակայն բանակի խախտումները շարունակվում են: Լուրջ խնդիր է նաև սեռական կողմնորոշման հետ կապված բռնություններն ու խտրականությունները: «Կառավարությունը անբուժելի հիվանդների համար պետք է վերացնի ցավազրկող դեղեր ձեռք բերելու անհարկի սահմանափակումները», – ասված է զեկույցում: Կազմակերպությունն անդրադարձել է նաև Շանթ Հարությունյանի գործին: Վկայակոչելով Հայաստանի իրավապաշտպաններին՝ ասվում է, որ Հարությունյանին և նրա 13 կողմնակիցներին քաղաքական շարժառիթներով են դատապարտել: Մանրամասներն՝ այստեղ