Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն դրամական մրցանակներ է հանձնել

Սպորտ
sport-hff

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, ՀՖՖ ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանն այսօր ֆեդերացիայի գրասենյակում հանդիպել են ֆուտզալի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի եւ ֆուտբոլիստների հետ: Ինչպես նշում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, նրանք թիմին շնորհավորել են Եվրոպայի 2016թ. Ֆուտզալի առաջնություն ընտրական փուլում առաջին տեղը գրավելու համար եւ հույս հայտնել, որ Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի առաջնության հիմնական փուլի մրցաշարում նույնպես հաջողության կհասնեն: Հանդիպման վերջում ֆուտզալի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը եւ ֆուտբոլիստները պարգեւատրվել են դրամական մրցանակներով: Ավաղ, ՀՖՖ չի նշել, թե որքան է գնահատել մեր ընտրանու հաղթանակը: