Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Երանոսյանը բացատրել է` խմած ասելով ում նկատի ուներ

Քաղաքականություն
eranosyan1

Ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը պարզաբանում է տվել իր ասած խոսքերին վերաբերյալ, թե Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած ակցիայի մասնակիցների 80-90 տոկոսը հարբած են եղել: Պարզաբանումը տրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումին ի պատասխան, որտեղ մասնավորապես ասված է. «Հարկ ենք համարում նշել, որ Լեւոն Երանոսյանը նկատի է ունեցել ոստիկանների վրա քար նետող ու բախումներ հրահրող անձանց ու հաշվի առնելով նրանց ընդգծված ագրեսիվ վարքագիծը, ոչ թե ակցիայի մասնակիցներին, որոնք իրենց բողոքն ու պահանջ ներկայացնում էին բացառապես խաղաղ եղանակով»: