Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Առաջարկ` ստեղծել համահայկական բիզնես (տեսանյութ)

Հայաստանում արդյունաբերությունը զարգացնելու համար մեր երկիրը պետք է օգտագործի նաեւ Սփյուռքի հնարավորությունները. համոզված է տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը։ Նա առաջարկում է ստեղծել համահայկական բիզնես. «Այսինքն` հայկական արդյունաբերությունը պետք է զարգացնենք Սփյուռքում ու ներգրավենք Հայաստանին։ Իսրայելն է այսպեսս զարգացնում արդյունաբերությունը, մենք էլ հրեաներից պակաս Սփյուռք չունենք»։ Արդյունաբերությունը «ոտքի կանգնեցնելու» համար պարոն Համազասպյանը առաջարկում է նաեւ հայ տեխնիկական ինտելիգենցիայի համաշխարհային համաժողով կազմակերպել. «Հորդորում եմ իշխանությանը, որ սատար կանգնի ու օգնի կազմակերպել։ Մենք պետք է մեկ ծրագիր մշակենք ու Հայաստանի արդյունաբերությունը դուրս բերենք փակուղային վիճակից»։