Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիան» կհնչի Երեւանում

Մշակույթ Հասարակություն
ph138676228017

Հայոց Ցեղասպանության 100- ամյա տարելիցի կապակցությամբ Հայաստանում երկրորդ անգամ կնչի «Օրատորիան»: Լյուդվիգ Դուրյանի խոսքերով և Խաչատուր Ավետիսյանի երաժշտությամբ գրված «Օրատորիան» նվիրված է 1915 թվականի «Մեծ Եղեռնի» զոհերի հիշատակին: Նախաձեռնության հեղինակը սփյուռքահայ երգիչ Պողոս Եղիազարյանն է: Նա ցանկանում է մի քանի համերգ կազմակերպել, որ տեղի կունենան ոչ միայն Երեւանում. «Նարեկացի արվեստի միության հետ որոշեցինք «Օրատորիա»-ին երկրորդ շունչը հաղորդել եւ լավագույն ձեւով ներկայացնել»,-ասաց Պողոս Եղիազարյանը: 30-ամյա դադարից հետո «Օրատորիա»-ին հայրենիքում կվերակենդանացնի «Նարեկացի» համույթի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանը. ««Օրատորիան» ժողգործիքների համար գրված միակ գործն է: Կարծում եմ՝ սա նրանց համատեղ ստեղծագործությունների գլուխգործոցն է»,- նշեց Հովիկ Սահակյանը: Հայաստանյան լռության 30 տարիների ընթացքում «Օրատորիան» հնչել է եվրոպական գրեթե բոլոր երկրներում. «Գերմանիայի Բեռն եւ Բեռլին քաղաքներում այս տարի «Օրատորիան» կհնչի հենց ապրիլի 24-ին եւ 25-ին, ԱՄՆ-ում ապրիլի 26-ին եւ շատ այլ երկրներում»,- ասաց Լյուդվիգ Դուրյանի թոռնուհի Լիա Արսենյանը: «Օրատորիայի» հայաստանյան ելույթը նախատեսված է աշնանը: