Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես ներգաղթ կազմակերպել (տեսանյութ)

Քաղաքականություն
0c6f33be182407e5435dd9626ef76d71

Հայաստանում արդյունաբերությունը զարգացնելու համար մեր երկիրը պետք է օգտագործի նաեւ Սփյուռքի հնարավորությունները. համոզված է տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը։ Նա առաջարկում է ստեղծել համահայկական բիզնես. «Այսինքն` հայկական արդյունաբերությունը պետք է զարգացնենք Սփյուռքում ու ներգրավենք Հայաստանին։ Իսրայելն է այսպեսս զարգացնում արդյունաբերությունը, մենք էլ հրեաներից պակաս Սփյուռք չունենք»։ Արդյունաբերությունը «ոտքի կանգնեցնելու» համար պարոն Համազասպյանը առաջարկում է նաեւ հայ տեխնիկական ինտելիգենցիայի համաշխարհային համաժողով կազմակերպել. «Հորդորում եմ իշխանությանը, որ սատար կանգնի ու օգնի կազմակերպել։ Մենք պետք է մեկ ծրագիր մշակենք ու Հայաստանի արդյունաբերությունը դուրս բերենք փակուղային վիճակից»։ Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը ուղիներ է առաջարկում ձերբազատվելու կոռուպցիայից. «Պետք է քրեական օրենսգրքում գրել, որ կոռուպցիան ազգի դավաճանություն է։ Դուք տեսեք ինչպես կսկսի դրանից հետո կապիտալ ներգաղթը»։ Լեւոն Շիրինյանը համոզված է, որ պետք է նախ հոգեբանորեն մթնոլորտ ստեղծենք, որ երկիրը կոռումպացված չէ. «Այդ ամենահայտնի կոռուպցիոներները պետք է չշնչեն»։