Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ջրաքիսի մորթու արտադրություն են հիմնում. Էկոլուր

Տնտեսություն
012921130087

ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Մինք Բրինդինգ Քամփընի» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված «Ջրաքիսի բուծման ծրագրին»: Բուծարանը լինելու է  ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի մերձակայքում: Տարեկան բուծվելու է 5000 մայր ջրաքիս: Կենդանիները սնվելու են թռչունների եւ ձկների արդյունաբերական վերամշակման մնացորդներից պատրաստված թարմ կիսահեղուկ կերով: Գոմաղբը լցվելու է փոսի մեջ հետագա վերամշակման համար: Ջրաքիսներին քնեցնելու են ածխածնի օքսիդով: Ըստ ծրագրի` այդ մեթոդը դաժան չի համարվում: Ծրագրում բացակայում է  ջրաքիսի մորթու մշակման արտադրության մասը: Հայտնի է, որ հենց այս արտադրությունը պահանջում է հատուկ մաքրման սարքավորումներ, որպեսզի նվազեցվի շրջակա միջավայրի` մասնավորապես ջրերի աղտոտումը: Մանրամասներն՝ այստեղ