Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրբ Գևորգի ձեռքը գողացել են ու տարել Էջմիածին (տեսանյութ)

Մարզեր Հասարակություն
w-4NyaoJrvI

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի մատուռը կառուցել են Մաթևոս Միրզոյանի պապերը 1939 թվականին։ Սկզբում այն եղել է ավելի փոքր, սակայն ժամանակի ընթացքում պարոն Միրզոյանը մատուռի տարածքը մեծացրել ու այն հարստացրել է սրբապատկերներով։ Ըստ նրա՝ այդ փոքրիկ սրբավայրը կարծես դարձել է ուխտատեղի գյուղի բնակիչների համար։ Մատուռում դրված փոքրիկ արկղում երկար ժամանակ պահվել է նաև սուրբ Գևորգի ձեռքը, որը սակայն գողացել են։ «Նույնիսկ նենց ա եղել, որ մարդիկ հիվանդացել են էն ժամանակ, ես երեխա եմ եղել, բայց հիշում եմ, եկել են էստեղ՝ պառկել են քնել, լավացել են, ու գնացել։ Սուրբ Գևորգի ձեռքն ա եղել էստեղ, գողացել տարել են, հիմա դափ-դատարկ ա , ձեռքը որ փաթաթել են, էդ կասինկեքն ա մենակ մնացել մեջը»,- ասաց նա։ Ովքե՞ր են գողացել՝ հետաքրքրվեցինք Մաթևոս Միրզոյանից. «Դա Էջմիածնից յանի թե հավատացյալ կար , ամեն կիրակի մոմ էր բերում, մենք էլ առնում էինք , մտել էր ու պատահական տեսել , որ մարդ չկար, դրել էր չամադանի մեջ ու տարել էր։ Անցավ մի երկու տարի , հետո նոր իմացանք, որ այն հիմա Էջմիածնում դրած ա»։