Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձեռնարկատերերը 1 ժամ են տվել կառավարությանը. ուղիղ (տեսանյութ)

Տնտեսություն
photo1

Այսօր Հանրապետության հրապարակում շարունակվում է փոքր եւ միջին ձեռնարկատերերի բողոքի ակցիան։ Պատճառը հետեւյալն է.

«Շրջանառության հարկի մասին» օրենքի համաձայն, փոքր ու միջին տնտեսվարողները անցյալ տարվա հոկտեմբերի մեկից պետք է որպես հարկ վճարեին իրենց շրջանառության մեկ տոկոսը՝ նախկին 3.5 տոկոսի փոխարեն: Բայց դրա դիմաց առեւտրականները պետք է ամբողջությամբ փաստաթղթավորեին իրենց շրջանառությունը եւ յուրաքանչյուր ապրանքի համար պետք է ունենային հաշիվ-ապրանքագիր: Բողոքի ակցիաներից հետո օրենքի կիրառումը հետաձգվել էր մինչեւ փետրվարի 1-ը։

Այստեղ են նաեւ մարզերի ձեռնարկատերերը։ Քիչ առաջ նրանք հայտարարեցին, որ եթե մեկ ժամվա ընթացքում կառավարությունից պատասխան չստանան, պայքարն այլ փուլ կմտնի, եւ որպես սկիզբ կպահանջեն Ֆինանսների նախարարի հրաժարականը։

Ակցիան՝ ուղիղ «Ազատություն» ՌԿ հեռարձակմամբ