Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Օսկանյանն առաջարկ ունի

Քաղաքականություն
3fed67e4fb9f6ca46d652356528713b2

Այս օրերին ամբողջ աշխարհը նշում է Օսվենցիմի ազատագրման 70-ամյակը: Այս տարի նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Այս երկու իրադարձությունները սերտորեն իրար հետ կապված են` հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ հրեաների ոչնչացման Հիտլերի հանդգնության փաստարկներից մեկն այն էր, թե «ով է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»: Հիշում եմ՝ տասը տարի առաջ, երբ արտաքին գործերի նախարար էի, ՄԱԿ-ում Գլխավոր վեհաժողովի հատուկ նիստ էր գումարվել՝ նվիրված Օսվենցիմի ազատագրման 60-ամյակին, որին ելույթ ունեցա նաև ես։ Դա 2005-ի հունվարի 24-ն էր։ Ես կարծում եմ՝ 2015-ը հարմար առիթ է, որպեսզի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում նման միջոցառում նախաձեռնվի նաև նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Ի դեպ, Օսվենցիմի ազատագրման մասին ելույթս ինձ համար շատ զգացական էր և ՄԱԿ-ի ամբիոնից առաջին ոչ գրավոր խոսքս էր: Վարդան Օսկանյան