Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը ոտնահարում է եվրոպական արժեքները. ԱՄՆ պետքարտուղարի օգնական (տեսանյութ)

Քաղաքականություն
newland

Եվրոպայի ու Եվրասիայի գծով ԱՄՆ պետքարտուղարի օգնական, դեսպան Վիկտորյա Նյուլանդը Վաշինգթոնում անդրադարձել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ կապված քաղաքական առնչություններին։

«Ռուսաստանի գործողությունները Ղրիմում Եվրոպական արժեքների ոտնահարման ակնհայտ օրինակ են։ Եթե նախկինում ԱՄՆ-ը մտադիր էր պատժամիջոցներ կիրառել Ղրիմի շրջանակներում, ապա վերջին դեպքերից հետո ԱՄՆ-ը եւ անդրատլանտյան համագործակցության երկրները ստիպված են պատժամիջոցներ կիրառել նաեւ ռուսաստանյան պաշտոնյաների նկատմամբ»,- ասել է Նյուլանդը։ Տնտեսության զարգացման սխալ ռազմավարությունն է պատճառը, որ ՌԴ-ն այսօր խնդիրներ ունի՝ նշել է պաշտոնյան՝ հռետորական հարց հղելով. «Արդյոք այս ամենից նրանք շահո՞ւմ են, թե՞ դա ճանապարհ է դեպի փակուղի»։ Ամերիկայի ձայն