Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտի մասին պատմում են լուսանկարները (տեսանյութ)

Քաղաքականություն
screenshot00006

Ազատամարտիկ Մուշեղ Գասպարյանի համար, հայկական բանակի օրը եւս մեկ հարմար առիթ է՝ հիշելու մարտական օրերն ու ընկերներին։ Արցախյան ազատամարտի ժամանակ, իր ֆիքսած ամեն կադրը պահում է աչքի լույսի նման։ Այսօր հատուկ բոլորը դուրս է հանել դարակներից։ Մուշեղ Գասպարյանը եղել է մարտական դիրքերում։ Պայքարել բոլորի հետ հավասար։ Պարզապես ի տարբերություն մյուսների երկու զենք է ունեցել՝ տեսախցիկ և ավտոմատ։ Երբ պատերազմը նոր էր սկսել նորանկախ Հայաստանում, լրատվությունը տարածելու աղբյուրներ դեռ չկային։ Ազատամարտիկը սակայն գտել էր Արցախյան պատերազմի մասին աշխարհին պատմելու տարբերակը։ «Բալթիկայից էին գալիս , մոտեցան ինձ, մենք իրենց միջոցով ուղարկում էինք նյութերը, որ հասկանան աշխարհում Արցախյան պատերազմի մասին»։ Այսօր էլ մեր բանակը մարտունակ է։ Պատվով է պաշտպանում երկիրը թշնամուց։ Արդյունքում, սակայն, զոհերն անխուսափելի են։ Այս մասին խոսելիս ազատամարտիկը արցունքները զսպել չի կարողանում։ Ես իմ երկրի Մուշեղն եմ, 88 ի Մուշեղն եմ, հպարտությամբ նշում է ազատամարտիկը։ Ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ այսօր, անկախ բոլոր դժվարություններից, ծառայում է հայրենիքին ու պետք եղած դեպքում կրկին կվերցնի իր զենքերը ու կգնա կռվի դաշտ։