Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ-ում կքննարկվի ՌԴ պատվիրակության լիազորությունների հարցը. Առավոտ

Քաղաքականություն
97830f1aa2396921722ce3a83bff19d3

«ԵԽԽՎ հանձնաժողովը շարունակում է իր մտահոգությունը հայտնել Ռուսաստանում հ/կ-ների դեմ գործող «արտասահմանյան գործակալների» մասին օրենքի վերաբերյալ, որի թիրախում են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անկախ կազմակերպությունները, որոնք արտասահմանից դրամաշնորհներ են ստանում: Սա Վենետիկի հանձնաժողովը համարում է անհամատեղելի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին»,-այսպիսի բովանդակությամբ հայտարարություն է ընդունել ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը: Այն լուրջ մտահոգություն է հայտնում ՌԴ իշխանությունների՝ ՌԴ-ում հայտնի իրավական աջակցություն տրամադրող և խոշտանգումների զոհ դարձած անձանց վերականգնողական աշխատանքներ իրականացնող «Ընդդեմ խոշտանգումների կոմիտեի» նկատմամբ վարած սպառնալիքի քաղաքականության վերաբերյալ: Նշենք, որ 2011-ին այս կազմակերպությունն արժանացել է ԵԽԽՎ մարդու իրավունքների մրցանակին: Մասնավորապես ԵԽԽՎ հանձնաժողովը դատապարտում է այն, որ ՌԴ արդարադատության նախարարը հունվարի 19-ին այս կազմակերպությունը ներառեց «արտասահմանյան գործակալների» ցուցակում, որոնք իբր բացասական ազդեցություն են գործում երկրի կառավարման մարմինների, ոստիկանության և քննչական մարմինների գործունեության վրա: Հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում, թե այս դասակարգումը հնարավոր է հանգեցնի նշված կազմակերպության գործունեության դադարեցմանը: Ամբողջական հոդվածն  այս հասցեով