Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոսկե մեդալներին տիրեցին Լիլիթ Էվոյանն ու Էդուարդ Հովիկյանը

Սպորտ
sport-suseramart1

Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում այսօր մեկնարկեց Հայաստանի սուսերամարտի երիտասարդական առաջնությունը: Մրցումների առաջին օրը մրցասպարեզ մտան խոցասուսերակիրները: Աղջիկների պայքարում հաղթեց եւ հանրապետության չեմպիոն հռչակվեց Լիլիթ Էվոյանը: Նա եզրափակիչում պարտության մատնեց անցած տարվա չեմպիոն Էմմա Պողոսովային: Տղաների մրցաշարում առաջին տեղը գրավեց Էդուարդ Հովիկյանը, որը վճռական մրցամարտում հաղթեց Արթուր Քոչարյանին: Վաղը մեդալներ կվիճարկեն ճկասուսերակիրները, իսկ առաջնության վերջի օրը մրցասպարեզ կմտնեն միայն թրասուսերակիրները: Ինչպես «Ա1+»-ի մարզական մեկնաբանին տեղեկացրեց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը, այս առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որն արդեն փետրվարի 22-ին Սլովենիայի մայրաքաղաք Մարիբորում մասնակցելու է Եվրոպայի երիտասարդական եւ պատանեկան առաջնությանը: Եվրոպական ստուգատեսից հետո մեր սուսերամարտիկները կսկսեն պատրաստվել աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու ապրիլ ամսին Տաշքենտում: Մրցաշարին լավ մարզավիճակով ներկայանալու համար Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: