Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքան էլ անտեսված ենք, բայց պատրաստ ենք գնալ դիրքեր. ազատամարտիկ (տեսանյութ)

Քաղաքականություն
azatamartik

Այսօր, երբ սահմանին լարված է, մարտական են տրամադրված ազատամարտիկները։ Ազատամարտիկ Իշխան Սարգսյանը մեզ հետ զրույցում մեկնաբանում է դիվերսիայի դեպքերը. «Նրանք ուղղակի տականք, վիժվածքներ են, որոնց համար ոչ մի սրբություն չկա, իրենք իրենց երեխաներին էլ չեն խղճում` տանում են մսաղաց»: Ըստ փոխգնդապետ Արթուր Ջիվանշիրյանի՝ «Ադրբեջանի նախագահի ոտի տակը քանի որ մի քիչ փխրուն է, ընդդիմության բերանը փակելու համար հաճախակի ստեղծում է այդ պայմանները, որպեսզի ապացուցի, որ ինքը Ղարաբաղն ուզում է հետ վերցնի»: Ազատամարտիկ Ֆելիքս Բուրման-Հովսեփյանը էստոնացի է, երկքաղաքացի: Նրա կարծիքով` իշխանությունները պետք է առանց տարիքային սահմանափակման հնարավորություն տան իրենց գնալ դիրքեր` երիտասարդների հետ հավասար մարտնչելու. «Ինչքան էլ նեղացած ենք, վիրավորված ենք, ինչքան էլ անտեսված ենք, բայց բոլորս կանք այսօր, հակառակորդը գիտի»։