Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարգևներ՝ զինծառայողերի 28 ընտանիքների

Քաղաքականություն
unnamed112

Երևանի վարչական բոլոր շրջաններում Հայկական բանակի 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել: Վարչական շրջանների աշխատակազմերը, դպրոցները, մշակութային հաստատությունները հյուրընկալել են երևանաբնակ սպաներին, զինվորականներին, Արցախի ազատամարտի մասնակիցներին։ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանի և Սամվել Ալեքսանյանի հետ միասին, ներկա է եղել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի շենքի դահլիճում հրավիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել վարչական շրջանի բնակիչ զինծառայողների ծնողները, ազատամարտի մասնակիցներ, զոհված ազատամարտիկների հարազատներ։ Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել բանակի օրվա կապակցությամբ։ unnamed «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորում եմ բոլորիդ և վերահաստատում, որ քաղաքապետարանը միշտ երևանցի զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին է»,- նշել է քաղաքապետի տեղակալը։ Համերգային ծրագրի ավարտին միջոցառմանը ներկա պատգամավորների և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ դրամական պարգևների են արժանացել միաժամանակ երկու և ավելի զինծառայող ունեցող 28 ընտանիքներ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն