Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Ադրբեջանի 60 %-ը ադրբեջանցիներ չեն». Կոմանդոս (տեսանյութ)

«Այն, ինչ մենք հիմա ունենք, դա հայ ժողովրդի ձեռքբերումն է , մեր բանակը մեր հպարտությունն ու երկրի անվտանգության երաշխիքն է»,-շեշտում է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադևոսյանը, շնորհավորելով նաև Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը: «Հիմա շատ են Ադրբեջանում ասում, որ ռուսական խորհրդային բանակն է օգնել հայերին պատերազմի տարիներին, և առանց նրանց մենք չենք կարող հաղթանակ տանել, սակայն դա այդպես չէ, մենք ունենք այնքան հզոր ուժ և զինվորներ, որոնք կարող են պահպանել մեր սահմանները: Մեր այսօրվա խնդիրն է պահպանել Ղարաբաղն ու Հայաստանը»,-նշեց նա, հավելելով նաև, որ այսօր Ադրբեջանը խախտում է բոլոր միջազգային նորմերն ու պայմանավորվածությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական առումներով: