Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում հիշեցրել է նաեւ Հրանտ Դինքի սպանության մասին. Արմենպրես

Քաղաքականություն
mied-amal

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ավարտվել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումը : « Արմենպրես »- ի փոխանցմամբ ` Եվրոպական դատարանը գործի առնչությամբ վճիռ կկայացնի 6-8 ամսվա ընթացքում : Դատավարությանը իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնը շեշտել է, որ ժամանակակից աշխարհը պետք է ապրի ազատ, առանց խտրականության եւ ատելության: Իր ելույթում Ռոբերթսոնը Թալեաթ փաշային անվանել է թուրքական Հիտլեր: Ամալ Քլունին էլ անդրադարձել է Թուրքիայում խոսքի ազատության մռայլ վիճակին եւ մարդու իրավունքների խախտումներին: Քլունին նաեւ անդրադարձել է Հրանտ Դինքի սպանությանը ` շեշտելով, որ այն թուրք ազգայնականների ձեռքի գործն է : Դատավարությունն ուղեկցվում է բողոքի ակցիայով: Դատարանի դիմաց են հավաքվել հայեր և թուրքեր: Տասնյակ ոստիկաններ և ոստիկանական մեքենաներ հսկում են մասնակիցներին : Հայկական կողմի աջակիցները հանդես են գալիս « Այլևս ոչ մի 1915», «Ժամանակն է » կոչերով : Երեւանի ժամանակով 12:15 մեկնարկած դատական առաջին նիստում առաջինը ելույթով հանդես է եկել Դողու Փերինչեքը : Ըստ կանոնակարգի ` հաջորդիվ ելույթ են ունեցել Շվեյցարիայի ` որպես պատասխանող կողմ , Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները : Հայկական կողմից հանդես են եկել Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը , Հայաստանի շահերը ՄԻԵԴ - ում ներկայացնող միջազգային կարգի փաստաբաններից երկուսը ` Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը : Ավելին՝ այստեղ amal