Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանակի օրը՝ Սպարապետի տուն-թանգարանում

Քաղաքականություն
sparapet

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Արարատի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու մոտ 35 կամավոր այցելել են ՀՀ զինված ուժերի կազմավորման ակունքներում գտնվող սպարապետի, ՀՀ ազգային հերոս՝ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։ «Տոնդ շնորհավոր, սպարապե´տ» խորագրով ծրագրի շրջանակներում երիտասարդները ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ, թանգարանում ծանոթացել են պետական, քաղաքական, ռազմական գործչի կյանքին, գործունեությանը, թանգարանի ցուցանմուշներին։ sparapet1 sparapet2 sparapet3 sparapet4 sparapet5   ՀԵՀ կամավորներն իրենց մտորումներն ու տպավորություններն են գրել թանգարանի՝ հյուրերի գրառումների մատյանում։