Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չնայած իր «երիտասարդ» տարիքին, Հայկական բանակը մարտունակ է. ՀՅԴ

Քաղաքականություն
ef4344b7135263c8f319571ac09134ad

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ուղերձը Հայոց Բանակի օրվա առթիվ 1992թ. հունվարի 28-ին, ուղիղ քսաներեք տարի առաջ, պատմական որոշումով ազդարարվեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Հայոց բանակն ու Հայոց պետականությունն իրենց կայացման ճանապարհին դժվար փորձություններ անցան, լրջագույն մարտահրավերներ դիմագրավեցին և շարունակում են դիմագրավել։ Հայոց Բանակի 23-րդ տարեդարձն է այսօր: Ու, չնայած իր «երիտասարդ» տարիքին, Հայկական բանակը մարտունակ է, ուժեղ ու կայացած. իրավամբ, այն մեր անկախության ամենամեծ նվաճումն է ու երաշխավորը։ Բանակ, որ Հայրենիքի անկախության ու ազատության համար սեփական որդիների թափած թանկ արյամբ է զորավոր, բանակ, որ հաղթանակ ու խաղաղություն է պարգևում մեզ, բանակ, որ սնում է մեր արժանապատիվ գոյությունը, կերտում Հայրենիք ու պետականություն։ Շնորհավոր տոնդ, Հայ Զինվոր. դու սահման ես պահում, նույնն է թե՝ Հայրենիք կամ սեփական օջախ։ Քո նվիրումով, արիությամբ ու անձնազոհությամբ է նվաճվում խաղաղության մեր յուրաքանչյուր օրը, քո կամքով են կոփվում մեր երկրի հաղթանակները, ազատ ու միացյալ Հայրենիքի տեսլականը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորում է ողջ հայ ժողովրդին նվիրական այս տոնի կապակցությամբ՝ համոզումով, որ մեր հավաքական սերն ու երախտագիտությունը վայելող Հայոց Բանակը կշարունակի լինել Հայրենիքի անվտանգության, մեր ժողովրդի անդորրի ու անխոցելի սահմանի պահապանը։