Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Երբ գործերներս լավ է լինում, սկսում ենք «իմ ու քո»-ը անել» (տեսանյութ)

Եռաբլուրում էր այսօր Երկրապահ կամավորականների միությունը: Գեներալ, ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության մասին, ասել է. «Այսօր մենք բոլորս պետք է բանակի կողքին լինենք, նրանց պետք է դուխ տանք, որ նրանք իմանան, որ ամբողջ ազգով իրենց թիկունքին կանգնած ենք: Այսօր մենք պետք է մի լավ քեֆ անենք»: Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այսուհետ մենք պետք է նախահարձակ լինենք, ինչ կարծիքի է Սեյրան Սարոյանը. «Եթե փորձեն իրենք մեզ վրա հարձակվել, միանշանակ մենք էլ պետք է հարձակվենք»: Այսինքն, իսկապես մե՞նք պետք է անենք առաջին քայլը եւ կրակե՞նք` ճշտող հարցին, պարոն Սարոյանն այլ պատասխան տվեց. «Չի կարելի, ինչի՞ համար պիտի մենք անենք: Մենք հաղթանակած ժողովուրդ ենք, ինչի՞ համար պիտի անենք. ով կռիվը սկսեց, նրա վրա էլ դա մնալու է: Թող փորձեն՝ պատասխանը կստանան»: