Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերն ու թուրքերը ակցիա են կազմակերպել ՄԻԵԴ-ի մոտ

Քաղաքականություն
ՄԻԵԴ

Այսօր Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, տեղի կունենա «Փերինչեկի գործով» վճռաբեկ դատավարությունը։ Հիշեցնենք, 2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար  դատապարտել էր Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին։ Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ եւ նախորդ տարի դեկտեմբերին ՄԻԵԴ-ը բավարարել է Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի որոշումը, որից հետո Հայաստանը դիմել է ՄԻԵԴ եւ հանդես է գալիս որպես 3-րդ կողմ։ Հայաստանի շահերը ներկայացնելու է փատաբանների հայտնի խումբ` Ջեֆրի Ռոբերթսոնի եւ Ամալ Ռամզի Քլունիի մասնակցությամբ։

Այս պահին Ստրասբուրգում, ՄԻԵԴ-ի մոտ ակցիա է, որին մասնակցում են թե հայերը, թե թուրքերը։ Դատավարությունն սկսվել է։ Ոստիկանները հսկում են ակցիայի մասնակիցներին: Իրավիճակը բավական լարված է՝ ֆեյսբուքում գրում են ականատեսները։

Լուսանկարները՝ Ֆեյսբուքից ՄԻԵԴ1