Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Հարցը` Ուկրաինայի լինել-չլինելն է» (տեսանյութ)

Խաղաղությունը մեկ տարուց ավելի է՝ երես է թեքել Ուկրաինայից։ Պատերազմական իրավիճակը շարունակվում է։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ սա կանխատեսելի էր. հանուն Արեւմուտքի հետ համագործակցության ուկրաինացիների պայքարը չէր կարող միանշանակ ընդունվել իր հարեւանի կողմից։ Մայդանում պայքարը մասամբ տվեց իր արդյունքը. 2014 թվականին Ուկրաինան ստորագրեց ասոցացման համաձայնագիրը ։ Բայց սա համարել ձեռքբերում, ոչ ոք չի շտապում։ Քաղաքագետները Ղրիմի կորուստը համարում են չարյաց փոքրագույնը։ Ռուսաստանը դեռ զենքերը վայր չի դնում։ Օդից կախված է Դոնեցկի ու Լուգանսկի հարցը։ Ուկրաինան ամեն վայրկյան կարող է կորցնել նաեւ այդ տարածքները։ Ուկրաինան այսօր տուժում է Ռուսաստան-Արեւմուտք աշխարհաքաղաքական շահերի բախումից։