Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում խոշտանգումների վերաբերյալ զեկույց է հրապարակվել

Քաղաքականություն
4eb6874edf26a4488d002f23df022679

ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) հրապարակել է զեկույց Հայաստան կատարած վերջին երկու այցելությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել 2013 թվականի ապրիլին և 2014 թվականի մայիսին։ Զեկույցը ներկայացվել է  Հայաստանի իշխանությունների պատասխանների հետ միասին։ Մինչ Հայաստանի իշխանությունների ջանքերին ծանոթանալը, որոնք ուղղված են պայքարելու ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի դեպքերի դեմ, ԽԿԿ-ը բացահայտել է ներկայիս փաստաթղթավորման համակարգի բացթողումները և նման բողոքների ուսումնասիրությունը։ ԽԿԿ-ը հստակ առաջարկություններ է արել  վնասվածքների մասին հաշվետվություն ներկայացնելու ընթացակարգերը բարելավելու նպատակով։ Իրենց պատասխանի մեջ Հայաստանի իշխանությունները տրամադրել են լրացուցիչ տեղեկատվություն օրենսդրական նախագծերի մասին, որոնք պետք է զգալիորեն բարելավեն ցմահ ազատազրկվածների իրավիճակը։ Բացի դրանից իշխանությունները մատնանշել են, որ լրացուցիչ քայլեր են ձեռնարկվել ապահովելու  վերը նշված բանտարկյալներին համապատասխան առողջապահական ծառայություններով։ Զեկույցն այստեղ