Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ գործող նախագահին մտահոգում են շփման գծում վերջին զարգացումները

Քաղաքականություն
ivica_dacic_20140506_1252184066

ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի Արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչն այսօր իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում վերջին զարգացումների առնչությամբ։ «Ես կցանկանայի կոչ անել կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին և դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նախատեսված է 1994 թվականի մայիսին կնքված պայմանագրով»,- ասել է նա և ավելացրել. «Անմիջական շփումը ոչ միայն նախագահների, այլեւ այլ մակարդակներում, շարունակում է մնալ առանցքային առաջընթացի համար և պետք է ամրապնդվի հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանմամբ և ռազմական գործողությունների դադարեցմամբ. 2014 թվականի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները Սոչիում, Նյու Պորտում և Փարիզում դրական քայլեր էին կատարված ճիշտ ուղղությամբ։ ԵԱՀԿ-ը շարունակում է հեշտացնել անմիջական շփումները, բայց միայն կողմերը կարող են և պետք է ապահովեն հրադադրի պահպանման ռեժիմը։ Ես վերահաստատում եմ իմ աջակցությունը իմ անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, ում վստահված է խթանել անմիջական շփումը և օգնել կողմերին նոր միջոցներ մշակել և կիրառել վստահության ամրապնդման նպատակով։ Ես մեծապես աջակցում եմ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը ուղղված հրադադարի ռեժիմի պահպանման ամրապնդմանը և բանակցությունների համար ընդհանուր հիմքերի ստեղծմանը։ Ես կողմերին կոչ եմ անում քայլեր ձեռնարկել խնդրի խաղաղ եւ տեւական կարգավորուման համար։»,-ասել է Դաչիչը։