Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Սահակյանը երախտագիտություն է հայտնել զինծառայողների ծնողներին

Քաղաքականություն
գալուստ1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 27-ին Ազգային ժողովում ընդունել է մի խումբ զինծառայողների: Շնորհավորելով Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ` Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է. «Մեր բանակը թեեւ ընդամենը 23-ամյա երիտասարդ է, սակայն հասուն է, ինչպես պատկառելի տարիք ունեցող իմաստունը: Իմաստությունն ու հսկայական փորձը հայկական բանակը ձեռք է բերել դժվարությամբ, արձանագրելով. մեծ հաջողություններ, ցավոք, նաեւ ծանր կորուստներ»: Խոսելով կորուստների մասին խորհրդարանի ղեկավարը մասնավորապես նշել է, որ այս տարվա սկզբից սկսված լարվածության, դրա հետևանքների, հերոսաբար ընկածների մասին, մասնավորապես նշելով՝ «Այս օրերին էլ հայկական բանակի մի խումբ սպաներ ու զինվորներ հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցրին իրենց կյանքի գնով եւ ընկան հերոսաբար»: Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հերոսաբար զոհված զինծառայողների հիշատակը: Այնուհետև ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել զինծառայողների ծնողներին՝ մաղթելով նրանց, որ ամեն բացվող օր նրանք դիմավորեն ժպիտով ու իրենց զավակներից ստացված բարի լուրով: Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահը ՀՀ ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի: Մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով և անվանական ժամացույցներով: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունն է հայտնել օրենսդիր մարմնի ղեկավարին և պատգամավորներին՝ բանակը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և բանակին աջակցելու համար: