Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ճանապարհ դեպի Փարիզ.

Քաղաքականություն
պարիյ

Ս.թ. հունվարի 27-28-ին Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունենում «ՄԱԿ-կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովին ընդառաջ. ճանապարհ դեպի Փարիզ» խորագրով կլոր սեղան: Միջոցառման նպատակն է քննարկել 2015 թ. «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիային կից նոր արձանագրության մշակման շուրջ ընթացող գործընթացները, Հայաստանում ջերմոցային գազերի կրճատման կամ սահմանափակման ռեժիմի, հարմարվողականության պլանների, ինչպես նաև նշված բնագավառներում տեխնոլոգիաների զարգացման, փոխանցման ու ներդրման, ֆինանսավորման ու կարողությունների ամրապնդման վերաբերյալ իրականացված և ընթացիկ ծրագրերը: Նախաձեռնած քննարկումները կնպաստեն Կոնվենցիայի 21-րդ համաժողովին ընդառաջ Հայաստանի դիրքորոշման ու գործողությունների մասին պաշտոնական տեղեկատվության ձևավորմանը: 2014թ. դեկտեմբերի 1-12-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 20-րդ համաժողովի հիմնական որոշման համաձայն` Կոնվենցիային անդամակցող երկրները պետք է 2015թ. առաջին կեսին կոնվենցիայի քարտուղարությանը ներկայացնեն «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների» վերաբերյալ իրենց դիրքորոշումները, որոնք օգտագործվելու են ապագա արձանագրության բովանդակության, այդ թվում ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների կրճատման ռեժիմի հստակեցման համար: Կարևորվում է նաև նշված բոլոր գործընթացների` հստակ, թափանցիկ ու հանրության համար հասանելի ընթացակարգերով իրականացումը: Կլոր սեղանին մասնակցել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի անդամները, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: