Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուսերամարտի առաջնություն՝ նվիրված Հայոց բանակին

Սպորտ
sport-suseramart

Հունվարի 28-30-ը Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի կունենա սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը (մինչեւ 20 տարեկան սուսերամարտիկներ): Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանից տեղեկացանք, որ մրցաշարին մասնակցելու են Երեւանի, Վանաձորի, Գյումրու եւ Բյուրեղավանի մոտ 110 մարզիկ-մարզուհի: Աղջիկներն իրենց կարողությունները ցույց կտան ճկասուսերում եւ խոցասուսերում, իսկ տղաները նաեւ թրասուսերում: Առաջնության բացումը տեղի կունենա հունվարի 28-ին, ժամը 13,00-ին, եւ նվիրված կլինի Հայոց բանակի կազմավորման 23-ամյակին: