Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Նախագահն ասաց՝ կտանք բերաններիդ». Մանվել Գրիգորյան (տեսանյութ)

Հունվարի 26-ին Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը Սերժ Սարգսյանի նախօրեի ելույթը գնահատեց համարժեք։ «Նա խիստ չասեց, ուղղակի ասեց խելոք պահեք, եթե խելոք չպահեք, կտանք բերաններիդ, իսկ դա խիստ չէ, մի բան էլ նուրբ էր, մի քիչ էլ կարար կոպիտ գործով էլ ասեր, քանի գործով չի, ուրեմն հլը խիստ չի»,- ասաց նա՝ հավելելով, որ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիան ամեն կերպ բզբզում է Ադրբեջանին, իսկ դրանք էլ խաղեր են տալիս, ուզում են 100 ամյակին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը շեղել։