Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես արջին բուժել եմ, դրա համար ինձ տուգանում են». hetq.am

Հասարակություն
արջ

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում արջը կերակրող Հրաչյա Ավետիսյանի բողոքի քննությունն էր: Հալաբյան փողոցում հայտնաբերված արջի գործով դատապարտված Հրաչյա Ավետիսյանը բողոքարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը, որով իրեն մեղավոր են ճանաչել և դատապարտել տուգանքի 400 հազար դրամի չափով: Բացի դրանից, Հրաչյա Ավետիսյանից հօգուտ պետբյուջե պետք է բռնագանձվի նաև 500 հազար դրամ՝ որպես բնությանը պատճառած վնասի փոխհատուցում: Հրաչյան Ավետիսյանն ուզում է, որ վերաքննիչի մեղմի դատավճիռը և գումարը նվազեցվի, քանի որ ինքը վճարունակ չէ: Նախագահող դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը ասաց, որ օրենքի նախատեսած նվազագույն տուգանքի չափն է սահմանվել նրա համար: Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը Հրաչյա Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև արհեստական և բնական պայմաններում` դրանց վերարտադրության նպատակներով` կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվություն, 2014 թվականի ապրիլ ամսվա կեսերին Սպիտակ-Երևան ավտոճանապահի 6-րդ կիլոմետրի` Լոռու մարզի Ջրաշեն գյուղի վարչական տարածքից տիրացել` որսացել է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջ` կենդանական և բուսական աշխարհին պատճառելով խոշոր` 1 միլիոն ՀՀ դրամի վնաս: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում