Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեն հեռանա, մինչեւ վարչապետը բոլորին չհանդիպի (տեսանյութ)

Տնտեսություն
gover

Շահութահարկի դեմ բողոքող՝ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին այսօր կրկին ընդառաջ դուրս եկավ կառավարության քաղաքացիների եւ դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ վարչապետը շենքում չէ, մասնակցում է աշխատանքային հանդիպման, իսկ թե ինչ ֆորմատով կհանդիպի ցուցարարներին, կորոշի հենց վարչապետը։ Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է։ Նրանք վճռական են տրամադրված եւ ասում են, որ չեն հեռանա, մինչեւ վարչապետը բոլորին չհանդիպի։ Հիշեցնենք, ակցիան սկսվել է դեռ երեկվանից։ «Շրջանառության հարկի մասին» օրենքի համաձայն, փոքր ու միջին տնտեսվարողները անցյալ տարվա հոկտեմբերի մեկից պետք է որպես հարկ վճարեին իրենց շրջանառության մեկ տոկոսը՝ նախկին 3.5 տոկոսի փոխարեն: Բայց դրա դիմաց առեւտրականները պետք է ամբողջությամբ փաստաթղթավորեին իրենց շրջանառությունը եւ յուրաքանչյուր ապրանքի համար պետք է ունենային հաշիվ-ապրանքագիր: Բողոքի ակցիաներից հետո օրենքի կիրառումը հետաձգվել էր մինչեւ փետրվարի 1-ը։