Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է Մանվել Գրիգորյանին

Պաշտոնական
galust

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 27-ին Բանակի օրվա առթիվ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Գալուստ Սահակյանը, շնորհավորելով Բանակի օրվա առթիվ, նշել է, որ Ազգային ժողովը հայ զինվորի եւ զինվորականի նկատմամբ միշտ դրսեւորել է իր ընդգծված վերաբերմունքը՝ մեր պետության գլխավոր ձեռքբերումներից մեկը համարելով հայոց հզոր բանակը: ԱԺ նախագահը, բարձր գնահատելով Մանվել Գրիգորյանի դերը բանակաշինության գործում, մաղթել է նրան առողջություն, հայրենասեր, ազատատենչ սերունդներ, երկրապահներ դաստիարակելու ուժ եւ վճռականություն:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ ուժեղ ազգային պետություն ունենալու երազանքը բոլորին է պատկանում: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն