Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսվարողները հայտարարում են՝ հացադուլ կանեն

Տնտեսություն
action

Փոքր  եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները  պատրաստ են անգամ հացադուլ անել, եթե նրանց պահանջը չկատարվի։ Նրանք պահանջում են կասեցնել «Շրջանառության մասին» օրենքը։ Այս պահին նրանց են միանում գյումրեցի տնտեսվարողները։ Կառավարության շենքի մոտ մի քանի հազար մարդ է հավաքված։ Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի համաձայն, փոքր ու միջին տնտեսվարողները անցյալ տարվա հոկտեմբերի մեկից պետք է որպես հարկ վճարեին իրենց շրջանառության մեկ տոկոսը՝ նախկին 3.5 տոկոսի փոխարեն: Բայց դրա դիմաց առեւտրականները պետք է ամբողջությամբ փաստաթղթավորեին իրենց շրջանառությունը եւ յուրաքանչյուր ապրանքի համար պետք է ունենային հաշիվ-ապրանքագիր: Բողոքի ակցիաներից հետո օրենքի կիրառումը հետաձգվել էր մինչեւ փետրվարի 1-ը։