Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի քանի տարի հետո սահման պահող զինվոր չենք ունենալու». ազատամարտիկ (տեսանյութ)

Հասարակություն
Anushik-1

«Երբ տան տղամարդը թույլ է, ով ուզի՝ կխփի»,- «Տիգրան Մեծ» աշխարհազորայինի գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը այսպես է մեկնաբանում սահմանային լարվածությունը: Նա հպարտությամբ է հիշում, թե ինչպես էին ժամանակին փոքրաթիվ ուժերով հետ շպրտում մի քանի անգամգերազանցող ադրբեջանական զորքերին: «Շատ ցավալի է, որ 18-19 տարեկան երեխաներ են մահանում: Հաշվի են նստում ուժի հետ: Եթե մենք ուժեղ լինենք, նորմալ իշխանություն ունենանք, ազերին ո՞վ է, որ մեզ ծնկի բերի»,-հավաստիացնում է նա: Պարոն Առաքելյանը ցավով է նկատում, որ մեր երկրի անվտանգությունը մի քանի տարի անց բոլորվին կվտանգվի. «Մարդիկ թողնում են ու գնում, հազարամյակների պատմություն ունեցող մեր երկիրն ո՞վ է պաշտպանելու, թե՞ մեր իշխանավորների երեխեքը պիտի սահման պահեն: Արտագաղթը ազգային անվտանգության խնդիր է»: