Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհ. Մանուկյանը՝ Գյումրիի դեպքերի մասին. «Պահը կգա, ես կասեմ». Առավոտ

Քաղաքականություն
Հովհաննես-Մանուկյան1-440x297

Բժշկական համալարանում կայացած միջոցառումից հետո պատասխանելով լրագրողների հարցին, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե Գյումրիի ողբերգության հետ կապված անտեսվում է ՀՀ Սահմանադրությունը. «Սահմանադրությունը մի կողմ չի կարող դրվել, որովհետեւ այն մեր երկրի հիմնական օրենքն է: Ինչ վերաբերում է Գյումրու դեպքերին, դրանց վերաբերյալ ես լրացուցիչ մեկնաբանություն չեմ անի, այն ինչ ասված է, ասված է, ավելորդ եմ համարում որեւէ մեկնաբանություն անելը»: Հարցին՝ Վալերի Պերմյակովն ի վերջո կփոխանցվի՞ հայկական կողմին, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Ես այն իրավասու պաշտոնյան չեմ, որը համապատասխան տեղեկատվություն ունի դրա վերաբերյալ, որովհետեւ գործի քննությունն ընթանում է, նախաքննական գաղտնիքները գաղտնիքներ են ոչ միայն քաղաքացիների, ԶԼՄ-ների ու ցանկացած այլ պաշտոնյաների համար, որոնք գործի բերումով իրենց լիազորություններով չեն առնչվում այդ գործի քննության հետ: Ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, վերջնական լուծումները կլինեն այնպիսին, որ կբավարարեն ոչ միայն իրավական որոշակիության տեսակետից մեր պահանջմունքները, ոչ միայն կլինեն մեր ստանձնած միջազգային պայմանագրերի շրջանակներում եւ իրավական, այլեւ այնպիսին, որ մեր հանրության համար կլինեն ընդունելի, այդպիսով բավարարված կլինի հայ հասարակության արդար լուծման պատկերացումները»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ