Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մովսես գյուղի նախկին զինծառայողը՝ ծայրաստիճան աղքատության մեջ

Հասարակություն
movses1

Առուշանյանների ընտանիքը բնակվում է սահմանապահ Մովսես գյուղում: Ընտանիքի հայրը՝ Հովիկ Առուշանյանը, չորս անչափահաս երեխաների հայր է: Նա 14 տարի շարունակ պայմանագրային զինծառայող է եղել և պաշտպանել հայրենի գյուղը, սակայն 4 տարի առաջ նրա ողնաշարը վնասվել է և այժմ ընտանիքի հայրը 3-րդ կարգի հաշմանդամություն ունի: Ընտանիքն ապրում է թոշակի և նպաստի հույսով, սակայն ինչպես նշում է Հովիկ Առուշանյանը, դրանով բազմանդամ ընտանիք չես պահի, իսկ իր ստացած հաշմանդամության թոշակը հազիվ բավականացնում է իր բուժմանը. «Ես իմ թոշակը չեմ տեսնում, սաղ Երևանի ճամփինա գնում ու դեղերին»: Հովիկ Առուշանյանի մայրը հիվանդ է, իսկ կինը հազիվ հասցնում է երեխաների խնամքով զբաղվել: Առուշանյանները հող և անասուն չունեն. «Ծնողներիս հիվանդության պատճառով տարիներ առաջ հող չենք ստացել, իսկ ես էլ փոքր եմ եղել»: Չորս անչափահաս երեխաներից յուրաքանչյուրը իր հայրենիքի պաշտպանն է, սահմանամերձ կրակոցներից նրանք չեն վախենում. դա է վկայում ընտանիքի դարպասի վրա մանկական ձեռքերով նկարված Հայաստանի դրոշը: 11 տարեկան Գոռը դպրոցում շատ լավ է սովորում և ուզում է բժիշկ դառնալ, իսկ ավագը՝ Գևորգը, երազում է նկարիչ դառնալ: Նա հաճախում է գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի նկարչական խմբակը։ Ուսուցչու խոսքով՝ այս միշտ թախծոտ աչքերով տղան շատ լավ է նկարում և կարող է լավ ապագա ունենալ: movses