Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիճք գյուղում հրազենով մարդ են սպանել

Հասարակություն
6614ca2f32034c68dc06f7e1dc83d51c

Հունվարի 26-ին, ժամը 16.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «հոգեվարքային վիճակ, որովայնի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արթուր Իրիցյանը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի սկզբնամասում գտնվող հուշարձանի մոտ անհայտ անձը դեռևս չպարզված հանգամանքներում Ա. Իրիցյանին որովայնի շրջանում պատճառել է հրազենային վնասվածք, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 4 պարկուճ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1986 թ. ծնված Արմեն Գ.-ն ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին: Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն