Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը հանդիպել է Կաթողիկոսների հետ

Պաշտոնական
9676_b

Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Սերժ Սարգսյանը, Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի՝ օրերս կայանալիք 2015 թվականի անդրանիկ նիստից առաջ, քննարկել են պետական հանձնաժողովի աշխատանքները և միջազգային ու միջեկեղեցական հարթակներում, սփյուռքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից այդ աշխատանքներին մասնակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև պետություն-եկեղեցի հարաբերություններին և սերտ համագործակցությանը, ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրներին ու առկա մարտահրավերներին: