Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նալբանդյանն ակնարկում է Ալիեւի խելագարության մասին (տեսանյութ)

Հրանտ Դինքի մահվան առիթով հայ-թուրքական բարեկամության կարեւորության մասին Թուրքիայի վարչապետի կոչը Հայաստանի արտգործնախարարին լուրջ չի թվում. «Ինչու՞ Դավութօղլուն կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ սպասում էին 15 թվականը որ լինի, որ հայտարարություն անեին Դինքի վերաբերյալ։ Ինչու 7-րդ տարեդարձի կապակցությամբ, 6-րդ, 4-րդ 2-րդ կապակցությամբ սպանության այդ ահավոր որեւէ հայտարարություն չեղավ»։ Բարեկամություն են ուզում, թող վավերացնեն հայ-թուրքական արձանագրությունները,-ասում է արտգործնախարարը։ Դրանք հենց Դավութօղլուն է ստորագրել։ Փոխարենը փիլիսոփայում են. «Մի առիթով ես Դավութօղլուին խորհուրդ էի տվել, որ փիլիսոփայությունից պետք է անցնել կոնկրետ եւ իրատեսական քայլերի։ Մի խոսքով սայլը թոզ փչելով առաջ չես շարժի»։