Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունը՝ ցողունային բջիջների կարեւորության մասին

Հասարակություն
33

ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը ԱՄՆ-ի «Cryostem»կազմակերպության մասնագետ Ֆադի Ջոզեֆ Բեջանին ներկայացրեց ցողունային բջիջների կիրառման գործում իրենց ձեռքբերումները։ Ամերիկացի մասնագետը տարբեր ոլորտների առաջատար մեր մասնագետներին ներկայացրեց, որ բիոբանկի հատուկ պայմաններում պահպանվողմարդու սեփական ցողունային բջիջները կիրառում են որոշ ծանր հիվանդությունների, նոր օրգանների կամ իմպլանտների պատրաստման, ռեգեներատիվ, հյուսվածքների վերականգնման և այլ դեպքերում։ Վկայակոչելով Ջոն Հոպկինսի և ամերիկյան այլ համալսարաների ուռուցքաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնների ուսումնասիրությունների արդյունքները` բանախոսը նշեց, որ առավել արդյունավետ և անվտանգ է ցողունային բջիջների ստացումը ճարպային հյուսվածքներից։ Այն լավ աղբյուր է բազմատեսակ ցողունային բջիջների ստացման համար։ Ըստ նրա` այս դեպքում ապահովվումէ առավել նպատակայինարդյունք,որն ի տարբերություն ոսկրածուծից անջատված ցողունային բջիջների,ունի առավել ցածր ռիսկայնություն։ Ֆադի Ջոզեֆ Բեջանին նաև ներկայացրեց, որ«Cryostem»-ըմշակել է ճարպային հյուսվածքից ցողունային բջիջների անջատման կենտրոնի ստեղծման գաղափարը։ Կորպորացիան նման կենտրոններ ունի Հոնկոնգում, Թաիլանդում, Թուրքիայում և այլ երկրներում։ Ֆադի Ջոզեֆ Բեջանին իր կազմակերպության անունից հանդես եկավ Հայաստանում ևս տարածաշրջանային նման կենտրոն ստեղծելու առաջարկով` հաշվի առնելով մեր երկրում ցողունային բջիջների անջատման որոշակի փորձը և հեռանկարները։ Նա հայ մասնագետներին ներկայացրեց նման կենտրոնի ստանդարտ նախագիծը։ Արմեն Մուրադյանը նշեց, որ գործողությունները նախ և առաջ պետք է լինեն մեր երկրում այս ոլորտում գործող իրավական դաշտին, բարոյական և հոգևոր նորմերին համահունչ։ Նա առաջարկեց քննարկումները շարունակել Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և Ոսկրածուծի փոխպատվաստման ռեեստրի նեղ մասնագետների հետ։ Նախարարը նշեց, որ պետք է որոշում կայացնել` հաշվի առնելով բոլոր կարծիքները, առկա հնարավորություններն ու ռիսկերը։