Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պերմյակովը, հնարավոր է, մենակ չի գործել. քննարկվում է ցանկացած վարկած (տեսանյութ)

Հասարակություն
hunan

Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին սպանելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը հնարավոր է մենակ չի գործել։ Այս վարկածը նախաքննական մարմինը եւս դիտարկում է։ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշում է. «Նախաքննության ընթացքում առաջ քաշված ցանկացած վարկած ստուգվում է, եւ օպերատիվ մարմինները ստուգում են բոլոր վարկածները»։ Ո՞րն է պատճառը, որ Վալերի Պերմյակովին չկարողացան հայտնաբերել հայ իրավապահները։ Հունան Պողոսյանը պնդում է՝ եթե պարզվի որեւէ մեկը թերացել է, անպատիժ ոչ ոք չի մնա։ Որքանով է իրատեսական վարկածը, թե հայ իրավապահներն են հայտնաբերել կասկածյալին, բայց հանձնել են ռուսական կողմին. «Այս պահին նման տեղեկություն չունենք, բայց եթե նույնիսկ սահմանապահն է ձերբակալել, մեզ համար գերխնդիր էր նրան վնասազերծելը»։ Ոստիկանապետի տեղակալը դեմառդեմ է հանդիպել   Պերմյակովին, բայց նրան հարցեր չի տվել. «Մի խղճուկ, չեմ ամաչի այս բառն ասել՝ վիժվածք, տականք, ստահակ, ոչնչություն»։ Ռուս գործընկերներին հանդիպելուց հետո հասկացել է ՝ նրանք անկեղծ շահագրգռված են օգնել եւ բացահայտել հանցագործությունը։ Ոստիկանության պաշտոնյան անդրադարձավ նաեւ ՀԱԿ պատգամավորի, ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերին. «Բոլոր դեպքերով հարուցված են քրեական գործեր»։ Ի դեպ, այսօր փոխոստիկանապետը պաշտոնապես վստահեցրեց, որ անհանգստանալու կարիք հայաստանցիները չունեն. մենք ապահով երկրում ենք ապրում։