Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը կպայքարի Ջիբրալթարի մրցանակի համար

Սպորտ
sport-chess-gibraltar

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանն առաջիկա օրերին կմասնակցի Ջիբրալթարում անցկացվող շախմատի ավանդական մրցաշարին: Այս տարի հայտ են ներկայացրել 244 շախմատիստ-շախմատիստուհի, որոնցից 71-ը գրոսմայստեր են: Մասնակիցներից ամենաբարձր վարկանիշ ունի աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի Վեսելին Թոփալովը: Մրցաշարի ֆավորիտներից են նաեւ ամերիկացի Հիկարու Նակամուրան, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը: Մրցաշարի հաղթողը կստանա 20 հազար ֆունտ սթեռլինգ պարգեւավճար, իսկ լավագույն արդյունք ունեցող շախմատիստուհին կվաստակի 15 հազար: Ի դեպ, Լիլիթ Մկրտչյանը վերջերս «Բադ Քյոնիգշոֆեն» թիմի կազմում մասնակցել է Գերմանիայի բունդեսլիգայի առաջնության հերթական տուրերին: Մեր շախմատիստուհին երեք պարտիայում նույնքան հաղթանակ է տարել եւ օգնել է իր թիմին առավելության հասնել մրցակիցների նկատմամբ: