Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի նոր ալիք Գյումրիում (տեսանյութ)

Մարզեր
1422266585_boxoq

Հունվարի 26-ին փողոց են դուրս եկել և Շահումյան փողոցը փակելու փորձ կատարել տարածքի առևտրականներն ու պահանջել շրջանառության հարկի մասին նոր օրենքի վերանայում: Գյումրեցիները բողոքել և պահանջել են հարկային մարմնի ներկայացուցչի ներկայությունը: Ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցներից պահանջել են չկանգնել մեքենաների դիմաց և չխոչընդոտել երթևեկությանը: Առևտրականները զայրացել և ուղղվել են դեպի Գյումրու քաղաքապետարան: Այստեղ էլ պահանջել են հանդիպում քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Առևտրականներին մոտեցել են փոխքաղաքապետներն ու տեղեկացրել, որ նրանք իրենց բողոքը պետք է ներկայացնեն իրավասու կառույցներին: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում