Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ից Հայաստան վերադարձողները կհամալրեն գործազուրկների շարքը (տեսանյութ)

Տնտեսություն
nkar000032

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ Ռուսաստանում տարբեր առումներով տիրող բացասական իրավիճակն անդրադառնալու է հատկապես Հայաստանի վրա։ Ըստ նրա՝ մեր տնտեսությունը մեծապես կախված լինելով Ռուսաստանից՝ վնասներ է կրում այդ երկրի թե տնտեսական, թե քաղաքական ճգնաժամից, հետևաբար Հայաստանում ևս դրական դինամիկան կանխատեսելի չէ։ «Գործազրկությունը շարունակելու է աճել, ճգնաժամից հետո առաջացել է մինչև 61 միլիոն գործազուրկ ամբողջ աշխարհում, բայց այդ թիվը կարող է աճել մինչև 200 միլիոնի, այսինքն՝ կանխատեսումները դրական չեն։ Գործազրկությունը շարունակելու է աճել բոլոր երկրներում՝ այս տնտեսական պատերազմների, անհավասար մրցակցության, տնտեսական վերուվարների և մյուս բոլոր ճգնաժամային պարագաներում»։ Պարոն Մակարյանի համոզմամբ՝ գործազրկության մակարդակը մոտակա տարիների ընթացքում ունի աճելու միտում, հետևաբար Ռուսաստանից Հայաստան վերադարձողները կհամալրեն գործազուրկների շարքը։