Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ակցիա. պահանջը` «վարչապետ» եւ «կասեցում» (տեսանյութ)

Տոնավաճառների աշխատակիցները հրաժարվեցին հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանին. վերջինս առաջարկել էր ժամը 13.30 հանդիպել տոնավաճառների 10 աշխատակիցների հետ։ Բողոքի ակցիան կառավարության մոտ «Շրջանառության հարկի» մասին օրենքում փոփոխություններին է վերաբերում, որն ուժի մեջ պետք է մտնի փետրվարի 1-ից. ըստ այդմ՝ առեւտրականները պետք է հատ-հատ գույքագրեն բոլոր ապրանքները։ Նրանք պահանջում են, որ վարչապետն իջնի ու պատասխանի բոլորի հարցերին։ Այս պահին հավաքվածները վանկարկում են «վարչապետ» եւ «կասեցում» բառերը։